Կայքի Քարտեզ | Ընդգրկել սիրված կայքերի ցանկում
Գլխավոր Մեր մասին Ծառայություններ Հաշվետվություններ Հաճախորդի իրավունքները Կարգավորում Հետադարձ կապ  
Լիզինգ
Լիզինգի առարկայի արժեքը նվազագույնը` 500.000 ՀՀ դրամ և առավելագույնը` 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Մարման ժամկետը 12-ից մինչև 60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը 12% - 20%*
Լիզինգի վաղաժամկետ մարում ժամկետից շուտ մարման հնարավորություն առանց տույժերի և տուգանքների կիրառման
Լիզինգի մարման գրաֆիկ ամսական հավասարաչափ վճարումների գրաֆիկով: Ելնելով բիզնեսի առանձնահատկություններից և սեզոնայնությունից հնարավոր է մայր գումարի մարման դադարի շրջաններ:
Լիզինգի կանխավճար`  0-50%
Լիզինգառուի այլ ծախսերը գույքի ապահովագրություն, այլ ծախսեր
Լիզինգի ապահովվածությունը Լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգի պայմանագրի ապահովվածություն: Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել նաև լրացուցիչ ապահովվածություն:
Լիզինգային հայտի ուսումնասիրության վճար
միանվագ վճար` 5000 ՀՀ դրամ
Ժամկետանց գումարի գծով հաշվարկվող տույժ** չվերադարձված մայր գումարի 0.5%-ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար
Ժամկետանց տոկոսի գծով հաշվարկվող տույժ չվճարված տոկոսի 0.5%-ի չափով յուրաքանչյուր ուշացված օրվա համար
Լիզինգային հայտի ուսումնասիրության և որոշման կայացման ժամկետը*** Մինչև 5 աշխատանքային օր
*Տոկոսադրույքը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետում կատարելու դեպքում:

**
Ժամկետանց գումարի վրա հաշվարկվում է նաև տոկոս՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:

***Լիզինգառուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում

Ուշադրություն` Ձեր կողմից լիզինգի գումարի և տոկոսագումարների մարումները սահմանված ժամկետին չկատարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում:

ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՄԱՆ ԱՄՍԱԹՎԻՑ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԼԻԶԻՆԳԱՌՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՆՇՎԱԾ ԱՄՍԱԹԻՎԸ ԳՐԱՖԻԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ: ՄԵԿ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ:

Վճարվող կանխավճարի և լիզինգի գումարի տոկոսով արտահայտված հարաբերության նվազագույն մեծություն չի սահմանվում:

Լիզինգի տոկոսները հաշվարկվում են մնացորդային արժեքի վրա:


Վարկավորման համար երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ***

Գույքի գնահատման վճար 15 000 - 35 000 ՀՀ դրամ

Գույքի ապահովագրության վճար 0.16% - 1.5% վարկի մայր գումարի մնացորդից

Միասնական տեղեկանք       10 000 ՀՀ դրամ

Գրավի նոտարական վավերացման վճար   12 000 ՀՀ դրամ

Գրավի պետական գրանցման վճար            26 000 ՀՀ դրամ

 ***Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից:


Լիզինգի տրամադրման դրական որոշման գործոնները`

•    Կայուն եկամուտներ,
•    Լիզինգի առարկայի իրացվելիության բարձր աստիճան,
•    Դրական վարկային պատմություն,
•    Երաշխավորությունների առկայություն:

Լիզինգի մերժման գործոններ`

•    Մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
•    Եկամտուտների աղբյուրը հնարավոր չէ պարզել կամ ներկայացված եկամուտները անհիմն են,
•    Հաճախորդի վարկային պատմության մեջ առկա են պարբերաբար ուշացումներ, դասակարգումներ, կամ հաճախորդի վարկային բեռը մեծ է
•    Լիզինգի առարկայի իրացվելիության ցածր մակարդակ:

«Ֆինանսներ բոլորի համար»` www.abcfinance.am ինտերնետային կայքի «Ֆինանսական օգնական» համակարգ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ



ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ  
անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Մենք տրամադրում ենք վարկեր և լիզինգ բոլոր մարզերում
Անվճար խորհրդատվություն ուղղված բիզնեսի զարգացմանը
On-line հայտի լրացում
Համագործակթություն միջազգային կազմակերպությունների հետ
Ֆինանսական համակարգի հաշտարար
Ֆինանսներ բոլորի համար