Կայքի Քարտեզ | Ընդգրկել սիրված կայքերի ցանկում
Գլխավոր Մեր մասին Ծառայություններ Հաշվետվություններ Հաճախորդի իրավունքները Կարգավորում Հետադարձ կապ  
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
Ֆիզիկական անձանց

Սպառողական վարկեր

Մեր սպառողական վարկերը կնպաստեն Ձեր կենցաղի բարելավմանը, հանգստի կազմակերպմանը և ընթացիկ սպառողական խնդիրների լուծմանը:

Սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց հետևյալ նպատակով`
  •     կենցաղային տեխնիկայի ու գույքի, կահույքի ձեռքբերում
  •     ավտոմեքենայի ու այլ տրանսպորտային միջոցների ձեռքբերում և վերանորոգում
  •     բնակարանների, բնակելի տների, ամառանոցների և այլ անշարժ գույքի վերանորոգում
  •     երեխաների խնամքի, դաստիրակության, կրթության և ուսման ֆինանսավորում
  •     տուրիստական այցելությունների, հանգստի կազմակերպման և առողջության վերականգնման ու բուժման       ֆինանսավորում
  •     տարբեր միջոցառումների (ծննդյան տոներ, հարսանեկան արարողություններ և այլ) կազմակերպման             ֆինանսավորում
  •     այլ սպառողական նպատակներ

Սպառողական վարկերի տրամադրման պայմանները
Իրավաբանական անձանց

Առևտրային վարկեր


Եթե Դուք ցանկանում եք զարգացնել և ընդլայնել Ձեր բիզնեսը, ապա Դուք կարող եք օգտվել մեր կողմից առաջարկվող առևտրային վարկերից:

Առևտրային վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:

Առևտրային վարկերի տրամադրման պայմանները

Ֆինանսական վարձակալություն


Լիզինգի միջոցով Ձեզ մոտ հնարավորություն է ստեղծվում արդիականացնել արտադրական տեխնոպարկերը և ապահովել Ձեր բիզնեսի առաջընթացը: Լիզինգի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այստեղ բացակայում է գրավի անհրաժեշտությունը:

Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է` տրանսպորտային միջոցների լիզինգ, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ, արդյունաբերական սարքավորումների լիզինգ, սննդամթերքի վերամշակման սարքավորումների լիզինգ և այլն:

Կազմակերպությունը լիզինգով տրամադրում է արտադրական և գյուղատնտեսական սարքավորումներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն առնվազն 3 ամսվա անընդմեջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փորձ:

Լիզինգով գույքի ձեռքբերման հիմնական պայմանները
Գյուղատնտեսական վարկեր

Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ տարածքում գործող ֆերմերներին և այգեգործներին՝ այգեգործության և բուսաբուծության նպատակներով:

Ֆերմերային տնտեսությունները զարգացնելու նպատակով կազմակերպությունը սահմանել է ճկուն ֆինանսական ծառայություն՝ մայր գումարի սեզոնային վճարումների հնարավորությամբ:

Գյուղատնտեսական վարկերի տրամադրման հիմնական պայմանները
Մենք տրամադրում ենք վարկեր և լիզինգ բոլոր մարզերում
Անվճար խորհրդատվություն ուղղված բիզնեսի զարգացմանը
On-line հայտի լրացում
Համագործակթություն միջազգային կազմակերպությունների հետ
Ֆինանսական համակարգի հաշտարար
Ֆինանսներ բոլորի համար