Կայքի Քարտեզ | Ընդգրկել սիրված կայքերի ցանկում
Գլխավոր Մեր մասին Ծառայություններ Հաշվետվություններ Հաճախորդի իրավունքները Կարգավորում Հետադարձ կապ  
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ընդհանուր տեղեկություններ  // Բաժնետերեր և ներդրողներ  // Նշանակալից մասնակիցներ
"ԱԳՐՈԼԻԶԻՆԳ" ՍՊԸ-ն ստեղծվել և սկսել է իր գործունեությունը 1999 թվականին` համագործակցելով ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի Աջակցության Ծրագրի հետ` իրականացնելով ԱՄՆ Կառավարության ծրագրերը ընդհանրապես և հատկապես Ֆինանսական Վարձակալության ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի պահանջից ելնելով, "Ագրոլիզինգ" ՍՊԸ-ն 2003 թվականի օգոստոսի 26-ին վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում, որպես "Ագրոլիզինգ Լիզինգային Վարկային Կազմակերպություն" ՍՊԸ` ստանալով լիզինգային և վարկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիա: Սկսած 2003 թվականից ընկերությունը տրամադրում է նաև առևտրային վարկեր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Ընկերության միակ մասնակիցը հանդիսանում է Սաթենիկ Վարդանյանը:

Կազմակերպության առաքելությունն է վարկավորման և ֆինանսական վարձակալության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում փոքր և միջին բիզնեսի խթանումը: Ստեղծման օրվանից, կազմակերպությունը իրականացրել է բազմաթիվ լիզինգային և վարկային ծրագրեր, ֆինանսավորելով հիմնականում գյուղատնտեսական մթերքներ արտադրող և վերամշակող փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին: Բացի այդ, կազմակերպությունը աջակցում է իր հաճախորդներին` տրամադրելով նրանց խորհրդատվություն սարքավորումների ընտրության, տեղադրման, թողարկման և շահագործման ժամանակ:

Կազմակերպությունը տրամադրում է սարքավորումներ և վարկեր ինչպես նորաստեղծ արտադրության կազմակերպման, այնպես էլ գործող արտադրության ընդլայնման, գյուղատնտեսության զարգացման համար:

Կազմակերպության գործունեության հասցեն է` ՀՀ, ք. Երևան, Ազատության 1/21, 39, հեռախոսահամարները` 060 44 6006, 44 5005:



Ընկերության ղեկավարները
Մենք տրամադրում ենք վարկեր և լիզինգ բոլոր մարզերում
Անվճար խորհրդատվություն ուղղված բիզնեսի զարգացմանը
On-line հայտի լրացում
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Ֆինանսական համակարգի հաշտարար
Ֆինանսներ բոլորի համար